ՀՀ-ում կանխվել է քարտային խոշոր զեղծարարության փորձ

10.05.2016 | 17:27 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը կանխել է քարտային հաշիվներից առանձնապես խոշոր չափերի գումարների հափշտակության դեպք:

Ինչպես հայտնել են ԱԱԾ մամուլի ծառայությունից, Մոլդովայի մի շարք քաղաքացիներ, օգտագործելով քարտային տվյալներ ընթերցող հատուկ սարքեր (սկիմերներ), ապօրինաբար ձեռք են բերել ՀՀ-ում առեւտրային բանկերի պլաստիկ քարտերի տվյալներ եւ վերաձայնագրելով մագնիսական ժապավեն ունեցող ցանկացած այլ պլաստիկ քարտի վրա` հափշտակել հաշիվներում առկա դրամական միջոցները:

«Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մայիսի 3-ին Քիշնեւ-Կիեւ-Երեւան չվերթի ուղեւոր, Մոլդովայի քաղաքացի Վիտալի Պավելի Բորտայի ուղեբեռում հայտնաբերվել են տարբեր առեւտրային կազմակերպությունների նվեր քարտերի տեսքով 232 պլաստիկ քարտեր, որոնցում զետեղված են ՀՀ-ում գործող 12 առեւտրային բանկերի 220 քարտապանների բանկային տվյալներ, ինչի արդյունքում կանխվել է քարտային հաշիվներից առանձնապես խոշոր չափերի գումարների հափշտակություն»,- ասված է հաղորդագրությունում:

Նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 203-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (կեղծ վճարային փաստաթղթեր պատրաստելը կամ իրացնելը):

Մոլդովայի քաղաքացի Վիտալի Բորտան կալանավորված է, կատարվում է նախաքննություն:

ՀՀ ԱԱԾ-ն հորդորում է բոլոր քարտապաններին խստորեն պահպանել ՀՀ առեւտրային բանկերի կողմից սահմանված բանկային քարտերից օգտվելու անվտանգության կանոնները:   
 

Դիտում՝ 4833
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW