«Ֆինքա»-ն ընդլայնում է մատակարար ընկերությունների հետ գործակցության շրջանակը

06.05.2016 | 14:23 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Բերրի» վարկատեսակի ներդրման շրջանակում «Ֆինքա»-ն ընդլայնում է գյուղատնտեսական եւ անասնաբուծական միջոցներ մատակարարող ընկերությունների հետ համագործակցության շրջանակը:

Ապրիլի 29-ին «Ֆինքա»-ն պայմանագրեր է կնքել «Թրաու Նութրիշն» կենդանական սնունդ արտադրող ընկերության հայաստանյան ներկայացուցչության եւ գյուղատնտեսական միջոցներ մատակարարող «ՌԷՄ Ագրո Թրեյդինգ» ՍՊԸ-ի հետ:

«Թրաու Նութրիշն» ընկերությունը զբաղվում է խոզաբուծության, թռչնաբուծության, ձկնաբուծության, ինչպես նաեւ խոշոր եղջերավոր անասնաբուծության համար նախատեսված անհրաժեշտ պարագաների, համակցված կերերի, սննդային հավելումների, կոնցենտրատների արտադրությամբ:

«Ռէմ Ագրո Թրեյդինգ» ՍՊԸ-ն մատակարարում է գյուղատնտեսական քիմիկատներ, բուժանյութեր եւ սերմեր:

Banks.am-ի հարցազրույցը «Ֆինքա» ՈՒՎԿ-ի գործառնական տնօրեն Գեորգի Նադարեիշվիլիի հետ կարող եք կարդալ այստեղ:

Դիտում՝ 15361

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW