Anonymous-ի հաքերների թիրախում Կենտրոնական բանկերն են

04.05.2016 | 15:51 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Anonymous խմբի հաքերները խոստանում են առաջիկա 30 օրվա ընթացքում «կոտրել» աշխարհի մի շարք Կենտրոնական բանկերի կայքերը:

Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` վկայակոչելով հաքերական խմբի` YouTube-ում տեղադրած տեսահոլովակը:

Գործակալությունը նշում է, որ հաքերերը երեկ հարձակում են գործել Հունաստանի Կենտրոնական բանկի պաշտոնական կայքի վրա` մի քանի րոպե ընդհատելով վերջինիս գործունեությունը:

Րոպեներ տեւած DDoS հարձակումը հաջողությամբ կասեցվել է Հունաստանի ԿԲ անվտանգության համակարգի միջոցով: Միակ վնասը, որ կրել է բանկը, եղել է կայքի գործունեության ժամանակավոր դադարեցումը:

Anonymous-ի հաջորդ թիրախը աշխարհի մյուս Կենտրոնական բանկերն են:

«… Օլիմպոսը կընկնի»,- խոստանում են հաքերները:

Դիտում՝ 12901

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW