Տիգրան Սարգսյան. ԵԱՏՄ-ի էությունը բացառապես տնտեսական է
29.04.2016 | 16:42 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ wikimedia.org

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանն ասել է, որ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) էությունն ու բովանդակությունը բացառապես տնտեսական են:
Ինչպես այսօր հայտնել է ԵՏՀ մամուլի ծառայությունը, այս մասին Տիգրան Սարգսյանն ասել է ապրիլի 27-ին` Վաշինգտոնում կայացած «ԵԱՏՄ-ն գործնականում եւ նրա համագործակցությունը երրորդ երկրների հետ» թեմայով կլոր սեղանի ժամանակ:
«Մենք հաճախ բախվում ենք եվրասիական ինտեգրացիայի վերաբերյալ չափազանց զգացմունքային գնահատականների, ըստ որոնց` ԵԱՏՄ-ն փորձ է` վերստեղծելու Խորհրդային Միությունը կամ էլ աշխարհաքաղաքական մի նոր գործիք է»,- նշել է նա:
Ըստ Տիգրան Սարգսյանի` այնպիսի խոշոր կառույցի ստեղծումը, ինչպիսին ԵԱՏՄ-ն է, չի կարող չունենալ քաղաքական, աշխարհաքաղաքական, մշակութային եւ արժեքային ընդհանուր չափումներ: Այնուամենայնիվ, դրա բուն էությունը տնտեսական է:
Կլոր սեղանի ընթացքում Տիգրան Սարգսյանն ընդգծել է ԵԱՏՄ եւ մյուս ինտեգրացիոն կառույցների միջեւ վստահության մթնոլորտի ձեւավորման կարեւորությունը, ինչը, նրա բնորոշմամբ, լրացուցիչ խթան կհանդիսանա համագործակցության խորացման եւ տնտեսական աճի համար:
Վերջին լուրեր
09.04.2025 | 17:28 Հոդվածներ
ԱԶԲ առաքելության ղեկավարը նշել է ՀՀ տնտեսական աճի վրա ազդող գործոնները
09.04.2025 | 10:30 Ֆինտեխ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: