Արարատի մարզի Արարատի պետական քոլեջը դարձել է Brain Ring ֆինանսատնտեսագիտական խաղ-մրցույթի` նախօրեին կայացած եզրափակիչ փուլի հաղթող: Ինչպես նշել են ՀՀ Կենտրոնական բանկում, այս տարի այն իրականացվել է «Իմ ֆինանսների ամիս» ծրագրի շրջանակում:Արդեն յոթերորդ տարին է, ինչ ավագ դպրոցում «Տնտեսագիտություն» առարկայի շրջանակում անցկացվող «Brain Ring» ֆինանսատնտեսագիտական խաղ-մրցույթի կիսաեզրափակիչ եւ եզրափակիչ փուլերն անց են կացվում ՀՀ կենտրոնական բանկի եւ «Հայաստանի պատանեկան նվաճումեր» կազմակերպության համատեղ ջանքերով:«Brain Ring-ի նպատակը ավագ դպրոցի աշակերտների ֆինանսական եւ տնտեսագիտական գիտելիքների եւ հմտությունների խորացումն է, ինչպես նաեւ արագ եւ ճկուն մտածելու ունակություն զարգացնելը»,- նշվում է հաղորդագրությունում: Մրցույթի նախնական փուլերը կազմակերպվել են մարզերում, իսկ յուրաքանչյուր մարզի հաղթած թիմը`բաղկացած հինգ աշակերտից, հնարավորություն է ստացել մասնակցելու Երեւանում կազմակերպվող կիսաեզրափակիչ եւ եզրափակիչ փուլերին: Մասնակից թիմերը ԿԲ-ի կողմից պարգեւատրվել են հատուկ մրցանակներով եւ վկայագրերով, իսկ հաղթող թիմը վաստակել է ամռանը «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության ճամբարում մեկշաբաթյա հանգիստ անցկացնելու իրավունք: Tweet Դիտում՝ 4110