ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում փոփոխություններ է կատարել 2013թ. սեպտեմբերի 5-ի «Հսկիչ-դրամարկղային մեքենաների միջոցով օրվա ընթացքում իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի մասին տեղեկությունները ցանցային կապի միջոցներով հարկային մարմին ուղարկելու պարտադիր ժամկետները սահմանելու մասին» որոշման մեջ:Հիշեցնենք, որ, ըստ այդ որոշման՝ 2016թ. մայիսի 1-ից նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրումը պետք է պարտադիր լիներ 2014թ. արդյունքներով` 10 մլն դրամից մինչեւ 58,35 մլն դրամ կամ 2015թ. արդյունքներով՝ 10 մլն դրամից մինչեւ 115 մլն դրամ իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար:«Հաշվի առնելով, որ հարկ վճարողներին մինչեւ մայիսի 1-ը համապատասխան քանակի նոր սերնդի ՀԴՄ-ներով ապահովումը ռիսկային է՝ փոփոխություններով առաջարկվում է վերը նշված ժամկետը հետաձգել մինչեւ 2017թ. հունվարի 1-ը: Միաժամանակ, ժամկետի հետաձգումը հնարավորություն կընձեռի ապահովել նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրման առավել սահուն գործընթաց»,- նշել են կառավարությունում: Tweet Դիտում՝ 8231