ՀՀ Կենտրոնական բանկն ապրիլի 26-ին հաստատել է «Ինեկոբանկ» ՓԲԸ եւ «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ ընկերությունների միջեւ կնքված միացման պայմանագիրը:Երկու բանկերի միացման գործընթացը սկսվել էր 2015թ. դեկտեմբերից՝ «Ինեկոբանկ» ՓԲԸ կողմից «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ-ի՝ «ՊրոԿրեդիտ» միջազգային հոլդինգին պատկանող բաժնետոմսերի 100%-ը ձեռք բերելու մասին երկկողմ համաձայնագրի ստորագրմամբ:Ինեկոբանկի գործադիր տնօրեն Տարոն Գանջալյանն ասել է, որ երկու բանկերի ինտեգրացիոն գործընթացներն արդեն մոտենում են ավարտին, եւ 2016թ. մայիս ամսից միացյալ բանկը հանդես կգա «Ինեկոբանկ» բրենդի ներքո: «Ինեկոբանկն արդեն 2-րդ տարին անընդմեջ, հանդիսանալով հայաստանյան բանկերի մեջ բացարձակ առաջատարը կապիտալի եւ ակտիվների շահութաբերության ցուցանիշներով, ՊրոԿրեդիտ բանկի ձեռք բերումից հետո գրանցեց լուրջ հաջողություններ մի շարք ուղղություններով եւս: Միավորման առաջին իսկ արդյունքն եղավ Միկրո եւ ՓՄՁ ոլորտում շուկայի բացարձակ առաջատարի դիրքը զբաղեցնելը, ինչը հիմք ստեղծեց մատուցվող ծառայությունների որակն էականորեն բարելավելու համար, այդ թվում՝ մասնաճյուղային ավելի լայն ցանցի միջոցով: Բանկի կապիտալը գործարքից հետո զգալիորեն աճեց՝ գերազանցելով ՀՀ ԿԲ կողմից սահմանված նվազագույն շեմը, որի ապահովման համար սահմանված էր վերջնաժամկետ մինչեւ 31.12.2016-ը»,- նշել է Տարոն Գանջալյանը: Tweet Դիտում՝ 10264