Յունիբանկը գործարկել է corp.unibank.am կայքը՝ հատուկ իր բաժնետերերի եւ ներդրողների համար: Բանկում նշել են, որ կայքում ներկայացված է համալիր տեղեկատվություն, որը հնարավորություն կտա ամբողջական պատկերացում կազմել բանկի ֆինանսական գործունեության, զարգացման ռազմավարության, թողարկված բաժնետոմսերի գնի մասին եւ ըստ այդմ՝ կշռադատված որոշում ընդունել հետագա ներդրումների մասին: Կայքում կարելի է ծանոթանալ բանկի ֆինանսական արդյունքներին, եռամսյակային եւ տարեկան հաշվետվություններին, գործունեության հիմնական ուղղություններին եւ բանկային համակարգում զբաղեցրած դիրքերին: «Յունիբանկն օպերատիվ կերպով տեղեկացնում է իր գործունեության նշանակալի իրադարձությունների մասին եւ հրապարակում էական փաստեր, որոնք կարող են ազդեցություն ունենալ բանկի բաժնետոմսերի գնի վրա: Կանոնավոր թարմացվում է բանկի պաշտոնական հայտարարությունների եւ նորությունների էջը»,- ասված է հաղորդագրությունում:Բանկում ընդգծել են, որ իրենք առանձնահատուկ ուշադրություն են դարձնում բաժնետերերի եւ ներդրողների հետ հետադարձ կապի ապահովմանը եւ հորդորել հարցերի եւ առաջարկությունների դեպքում դիմել բանկի Ներդրողների հետ հարաբերությունների վարչություն` ուղարկելով նամակ ir@unibank.am հասցեին կամ զանգահարելով +374 10 59 22 36 հեռախոսահամարով: Tweet Դիտում՝ 14862