Յունիբանկը բարելավել է ոսկու գրավով վարկերի պայմանները

22.04.2016 | 10:41 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Յունիբանկը վերանայել է ոսկու գրավով տրամադրվող վարկերի պայմանները՝ դարձնելով դրանք առավել մատչելի հաճախորդների համար:

Վարկի առավելագույն գումարը կազմում է 1 000 000 ՀՀ դրամ կամ 2 000 ԱՄՆ դոլար, ժամկետը` մինչեւ 24 ամիս, տարեկան տոկոսադրույքը` ՀՀ դրամի դեպքում` սկսած 22%-ից, իսկ ԱՄՆ դոլարի դեպքում` 16%-ից: Գրավի գնահատման միջնորդավճար չկա:  

«U-Gold» վարկը կարելի է ձեւակերպել Յունիբանկի 11 մասնաճյուղերում` «Թամանյան», «Աճառյան», «Դավիթ Բեկ» եւ «Քոչար» երեւանյան մասնաճյուղերում եւ «Էջմիածին», «Սեւան», «Արտաշատ», «Գյումրի», «Վանաձոր», «Արթիկ» եւ «Արմավիր» մարզային մասնաճյուղերում:

Վարկը կարելի է ձեւակերպել նշված մասնաճյուղերում` ներկայացնելով անձնագիր եւ սոցիալական քարտ: Վարկի վաղաժամկետ մարումը թույլատրվում է առանց սահմանափակումների եւ տույժերի:

Դիտում՝ 5194
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW