ՀայՓոստը հյուրընկալել է PostEurop-ի լիագումար ժողովը

20.04.2016 | 18:28 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

2016 թ. ապրիլի 19-21-ը Հայաստանի փոստային կապի ազգային օպերատոր ՀայՓոստը հյուրընկալում է «PostEurop» եվրոպական փոստային օպերատորների առաջին լիագումար ժողովը տարածաշրջանում:

Եռօրյա միջոցառման նպատակն է միավորել Եվրոպայի ավելի քան 52 փոստային օպերատորների, գործադիր տնօրենների եւ բարձրաստիճան պաշտոնյաների` քննարկելու համար փոստային ոլորտի առանցքային հարցերն ու հնարավորությունները` արագորեն փոփոխվող տեխնոլոգիաների, նորարարությունների ու թվային տեխնոլոգիաների միտումների համատեքստում:

Փոստային ոլորտի կարեւորագույն այս միջոցառմանը մասնակցում են Համաշխարհային փոստային միության գլխավոր տնօրեն Բիշար Հուսեյնը, Համաշխարհային փոստային միության միջազգային բյուրոյի փոխտնօրեն Պասկալ Քլիվասը, PostEurop-ի կառավարման խորհրդի ղեկավար Ժան-Փոլ Ֆորսեւիլը, PostEurop-ի գլխավոր քարտուղար Բոտոնդ Սզեբենը:

Որպես լիագումար ժողովի հյուրընկալող կողմ՝ իր ողջույնի խոսքում «ՀայՓոստ» ՓԲԸ հավատարմագրային կառավարիչ, «ՀայՓոստ» ՓԲԸ Դիտորդ Խորհրդի  նախագահ  Խուան Պաբլո Գեչիջյանն ասել է.

«Մենք պատիվ ունենք հյուրընկալելու կովկասյան տարածաշրջանում առաջին «PostEurop» լիագումար ժողովը: Սա արեւելքի եւ արեւմուտքի միջեւ առանձնահատուկ հարթակ է՝ գիտելիքի փոխանակման ու համագործակցության մեխանիզմների զարգացման համար, որոնք կարեւոր են ավելի մատչելի ու կայուն փոստային ոլորտ ձեւավորելու համար: «PostEurop»-ի եւ Համաշխարհային փոստային միության փորձը կարեւոր է ՀայՓոստի համար փոստային գործառությունների արդյունավետությունը բարձրացնելու, ֆինանսական ծառայությունների դիվերսիֆիկացման եւ միջազգային լավագույն փորձի վրա հիմնված էլեկտրոնային առեւտրի զարգացման տեսանկյունից»:

«PostEurop-ի եւ մեր մեծարգո անդամների համար պատմական պահ է գտնվել այստեղ՝ Հայաստանում: Մենք գնահատում ենք մինչ օրս ՀայՓոստի՝ որպես Հայաստանի ազգային փոստային օպերատորի կողմից արձանագրված առաջընթացն ու զարգացումը: Վստահ ենք, որ շարունակական  համագործակցությունը միջազգային փոստային օպերատորների ու լոգիստիկա ապահովող կողմերի միջեւ, հնարավորություն կընձեռի կերտել գործուն հարաբերություններ ու զարգացնելու այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են՝ էլեկտրոնային առեւտուրն ու կառավարումը»,- ասել է PostEurop-ի կառավարման խորհրդի ղեկավար Ժան-Փոլ Ֆորսեւիլը:

PostEurop-ը ասոցիացիա է, որը ներկայացնում է եվրոպական փոստային օպերատորներին: Այն աջակցում ու զարգացնում է բոլոր հաճախորդներին հասանելի կայուն ու մրցունակ եվրոպական փոստային հաղորդակցության միջավայր՝ ապահովելով ժամանակակից ու մատչելի համաշխարհային ծառայություն: PostEurop-ը բաղկացած է 2.1 մլն աշխատակիցներից Եվրոպայով մեկ, ովքեր օրեկան սպասարկում են մինչեւ 800 մլն. հաճախորդների ավելի քան 175,000 սպասարկման կետերի միջոցով:

Դիտում՝ 3288
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW