«Ինգոսստրախ». Անհատական բուժապահովագրությունը ՀՀ-ում կայացած չէ
15.04.2016 | 16:12
Գլխավոր էջ /
Նորություններ /
Նորություններ /


«Ինգոսստրախ» ապահովագրական ընկերության վարչության անդամ, «Ինգո Արմենիա»-ի խորհրդի նախագահ Տատյանա Կայգորոդովան ասել է, որ ֆիզիկական անձանց կամավոր բժշկական ապահովագրության շուկան Հայաստանում դեռեւս կայացած չէ:
Այս մասին նա ասել է այսօր Երեւանում տեղի ունեցած քննարկման ժամանակ` պատասխանելով Banks.am-ի հարցին:
«Հայաստանում, ինչպես ԱՊՀ մյուս երկրներում, բժշկական ապահովագրության հիմնական մասն ուղղվում է կորպորատիվ հաճախորդներին, իսկ ֆիզիկական անձանց ապահովագրությունը չի գերազանցում ընդհանուրի 10%-ը»,- նշել է Տատյանա Կայգորոդովան:
Նա այս հանգամանքը պայմանավորել է մարդկանց շրջանում տարածված երեւույթով, երբ բուժապահովագրության իրական նպատակը ոչ թե հիվանդանալու ռիսկից պաշտպանվելն է, այլ արդեն գոյություն ունեցող հիվանդության բուժումը: Սա էապես թանկացնում է ապահովագրական պոլիսը, ինչն էլ խոչընդոտում է սեգմենտի զարգացումը:
«Ինգո Արմենիա»-ի խորհրդի նախագահը նշել է, որ միջազգային պրակտիկայում ընդունված է առողջության ապահովագրության մի տեսակ, որը ծածկում է միայն ապահովագրելուց հետո ձեռք բերված հիվանդությունները, իսկ արդեն գոյություն ունեցող առողջական խնդիրներն ու դրանց սրացումները դուրս են մնում այդ ծածկույթից:
«Անհատական բժշկական ապահովագրության շուկան Հայաստանում կզարգանա այն ժամանակ, երբ քաղաքացիները սկսեն ապահովագրել իրենց առողջությունը վաղ հասակից: Այս դեպքում ապահովագրական ընկերությունները, ծանոթ լինելով անձի հիվանդությունների պատմությանը, կկարողանա պատշաճ կերպով գնահատել ռիսկերը»,- նշել է նա:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: