Յունիբանկը Լոնդոնում մասնակցում է Cbonds Emerging Markets Bond Conference-ին

14.04.2016 | 17:29 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Յունիբանկն ապրիլի 14-15-ը Լոնդոնում մասնակցում է պարտատոմսերի շուկային նվիրված Cbonds Emerging Markets Bond Conference համաժողովին:

Բանկում նշել են, որ համաժողովում Յունիբանկը ներկայացնում են բաժնետերեր Գեորգի Պիսկովը, Գագիկ Զաքարյանը եւ խորհրդի անդամ Արարատ Ղուկասյանը:  

Համաժողովի ծրագիրը ներառում է պարտատոմսերի շուկայի փորձագետների ելույթներ ֆինանսական շուկաների ներկա վիճակի, առանձնահատկությունների եւ զարգացման հեռանկարների մասին: Նախատեսված են նաեւ առանձին սեկցիաներ եւ քննարկումներ:

Յունիբանկի պատվիրակությունն իր ելույթում կներկայացնի Հայաստանի ներդրումային հնարավորությունները եւ իր կողմից թողարկված պարտատոմսերի պայմանները:  

Բանկում հիշեցրել են, որ Յունիբանկը հայտարարել է 8% տարեկան եկամտաբերությամբ դոլարային անվանական արժեկտրոնային պարտատոմսերի թողարկման մասին:

Դիտում՝ 12342

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW