Արտակ Շաբոյանը` ԱՊՀ երկրների մրցակցային մարմինների խորհրդի նախագահ

14.04.2016 | 17:03 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը ստանձնել է նաեւ ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի նախագահի պաշտոնը:

Այս մասին հայտարարվել է այսօր Երեւանում կայացած ԵԱՏՄ եւ ԱՊՀ անդամ պետությունների հակամենաշնորհային քաղաքականության նիստի ընթացքում, որին մասնակցել են 30-ից ավելի պաշտոնյաներ ԱՊՀ եւ ԵԱՏՄ երկրներից:

Արտակ Շաբոյանը ԱՊՀ երկրների մրցակցային մարմինների խորհրդի պաշտոնը կզբաղեցնի 2 տարի ժամկետով: Նախկինում այն 10 տարի շարունակ զբաղեցնում էր ՌԴ հակամենաշնորհային ծառայության ղեկավար Իգոր Արտեմեւը:

Դիտում՝ 3621

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW