2007 թ. Վրաստանը կսկսի համագործակցել երեք միջազգային բանկերի հետ

08.01.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ /

2007 թ. Վրաստանն սկսելու է համագործակցել երեք խոշոր միջազգային բանկերի հետ` Ասիական Զարգացման Բանկի, Եվրոպայի Խորհրդի Զարգացման Բանկի եւ Եվրոպական Ներդրումային Բանկի հետ:

Ասիական Զարգացման Բանկի (Asian Development Bank - ADB) անդամակցության շնորհիվ Վրաստանը կկարողանա օգտվել դրամաշնորհերի եւ արտոնյալ վարկերի լայն շրջանակից: Եվրոպայի Խորհրդի Զարգացման Բանկի հետ համագործակցությունը Վրաստանին թույլ կտա ստանալ երկարաժամկետ վարկեր` մինչեւ 20 տարի եւ 5-7 տարի արտոնյալ ժամանակահատվածով:

Համագործակցությունը Եվրոպական Ներդրումային Բանկի հետ Վրաստանին հնարավորություն կտա ցածր տոկոսադրույքով 4-20 տարի ժամանակահատվածով արտոնյալ վարկեր ստանալ: EIB-ի հետ համագործակցության ընթացքում շեշտը դրվելու է տրանսպորտի եւ էներգետիկայի, հեռահաղորդակցության եւ սոցիալական ենթակառույցների բնագավառների վրա:

 

Դիտում՝ 9638

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW