Վարկային կազմակերպությունների միությունը նոր նախագահ ունի
08.04.2016 | 10:22 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ Վարկային կազմակերպությունների միություն



Ապրիլի 6-ին «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում կայացել է ՀՀ Վարկային կազմակերպությունների միության (ՎԿՄ) ընդհանուր ժողովի տարեկան նիստը:
Միությունում նշել են, որ ՎԿՄ անդամներից բացի՝ ժողովին մասնակցել են ներկայացուցիչներ այլ վարկային կազմակերպություններից, Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակից, Բանկերի միությունից, այլ համագործակցող կառույցներից:
Տարեկան ժողովի նիստի բացմանը ելույթ է ունեցել ՎԿՄ նախագահ Արմեն Գաբրիելյանը: Նա շնորհակալություն է հայտնել միության բոլոր անդամներին՝ համատեղ արդյունավետ աշխատանքի համար, որի շնորհիվ բարձրաձայնվել եւ լուծում են ստացել ոլորտում առկա մի շարք հիմնախնդիրներ: Նա նաեւ հյուրերին է ներկայացրել նախորդ ամիս միությունում կայացած նախագահի ընտրության արդյունքները, համաձայն որի՝ միության նոր նախագահ է ընտրվել Լուիզա Իգրարյանը:
Միության նորընտիր նախագահը նշել է, որ ՎԿՄ-ն մինչ այսօր ստեղծել է ամուր հիմքեր եւ ձեռք է բերել արժեքներ, որոնք պետք է պահպանվեն եւ ավելի արմատավորվեն: Նա վստահություն է հայտնել, որ կատարված լայնածավալ աշխատանքները շարունակվելու են՝ վարկային կազմակերպությունների ձայնն առավել միասնական եւ ուժեղ դարձնելու համար:
Միության գործադիր տնօրեն Նարինե Թերզյանը ներկայացրել է 2015թ. ընթացքում միության կատարած աշխատանքները, ինչպես նաեւ ընթացիկ տարում իրականացվելիք ծրագրերը: Նա ընդգծել է, որ միությունն ակտիվ աշխատանքներ է իրականացնում Կենտրոնական բանկի եւ պետական այլ մարմինների հետ, որի արդյունքում իր անդամների կողմից բարձրացված բազմաթիվ առաջարկներ տեղ են գտնում ֆինասնական ոլորտին վերաբերվող օրենսդրական բարեփոխումներում:
Ներկայացվել են նաեւ միության համագործակցության արդյունքները տեղական եւ միջազգային կազմակերպությունների հետ, որի արդյունքում հնարավոր է լինում իրականացնել պատասխանատու ֆինանսներին եւ ֆինանսական ներգրավվածությանը նպաստող մի շարք ծրագրեր, մասնագիտական դասընթացների միջոցով բարձրացնել անդամ կազմակերպությունների մասնագետների որակավորումը:
Վարկային կազմակերպությունների միությունը հիմնադրվել է 2008թ.՝ նպատակ ունենալով նպաստել ՀՀ ֆինանսավարկային համակարգի զարգացմանը` վարկային կազմակերպությունների ներուժի առավել ամբողջական եւ արդյունավետ կիրառման միջոցով:
Միությանը ներկայում անդամակցում են 12 վարկային կազմակերպություններ: ՎԿՄ հիմնական նպատակն է Կենտրոնական բանկում, ՀՀ կառավարությունում, պետական եւ ոչ պետական այլ մարմիններում, ինչպես նաեւ միջազգային կառույցներում ներկայացնել եւ առաջխաղացնել իր անդամների ընդհանուր խնդիրներն ու շահերը: Միությունը համագործակցում է տեղական եւ միջազգային մի շարք կառույցների հետ, անդամակցում միջազգային SEEP Network ցանցին եւ Social Performance Task Force նախագծին:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: