ՎՏԲ-Հայաստան Բանկի հայտարարությունը՝ որոշ հրապարակումների վերաբերյալ
07.04.2016 | 17:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ Մեդիամաքս

ՎՏԲ-Հայաստան Բանկն այսօր հանդես է եկել հայտարարությամբ՝ բանկի մասին էլեկտրոնային որոշ ռեսուրսներում հրապարակված նյութերի կապակցությամբ:
«Վերջերս որոշ, վստահություն չառաջացնող էլեկտրոնային ռեսուրսներում հրապարակվում են նյութեր, որոնք տարածում են բացարձակապես կեղծ տեղեկություններ եւ վարկաբեկում են ՎՏԲ-Հայաստան Բանկի գործարար համբավը: Ընդ որում, այդ հերյուրանքների հեղինակներն անխղճորեն օգտագործում են Հայաստանի քաղաքական կյանքում դրամատիկ պահը՝ շահարկելով հայ ժողովրդի անկեղծ զգացմունքները:
Այդ կասկածելի պորտալների հայտարարությունները այն մասին, որ ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ ՎՏԲ Բանկի 100%-անոց դուստր ձեռնարկությունը, որի 3% բաժնեմասը պատկանում է Ադրբեջանի նավթային հիմնադրամին, իբրեւ վնասում է Հայաստանին եւ նույնիսկ հանդիսանում է հետախուզական տեղեկատվության հավաքագրման կենտրոն` հօգուտ Ադրբեջանի, այլ կերպ քան հիմարություն չի կարելի անվանել: Այդ մտածածին կեղծ տեղեկությունների նպատակն է ՀՀ բնակիչներին մոլորության մեջ գցելը, վտանգելով երկրի ֆինանսական կայունությունը»,- ասված է բանկի տարածած հաղորդագրությունում:
Բանկում հիշեցրել են, որ ՎՏԲ-Հայաստան Բանկի 100% բաժնետոմսերի սեփականատեր է հանդիսանում է ՎՏԲ Բանկը (ՀԲԸ), որի 60,9348 % քվեարկող բաժնետոմսերը պատկանում են Ռուսաստանի Դաշնությանը: ՎՏԲ բաժնետեր են հանդիսանում նաեւ մասնավոր եւ ինստիտուցիոնալ ներդրողներ ամբողջ աշխարհից:
«Անհրաժեշտ ենք համարում նշել, որ բացի երկու ցածր վարկանիշային կայքերից՝ այլ ազնիվ հայկական ԶԼՄ-ներ նման տեղեկատվություն չեն տարածում։ Դա, իր հերթին, վկայում է այն մասին, որ այդ կայքերը չեն կարող համարվել մասնագիտական միջավայրում հարգված տեղեկատվության աղբյուրներ:
Բացի այդ, ՎՏԲ-Հայաստան Բանկը, որպես բաց եւ ազնիվ բանկը չի արձագանքելու այդ կայքերի կողմից ֆինանսական համագործակցության մասին առաջարկին, որոնք բազմիցս են ստացվել վերոնշյալ կայքերից մեկի ներկայացուցչի կողմից:
Այն դեպքում, եթե ՎՏԲ-Հայաստան Բանկի գործարար համբավին վնաս հասցնող եւ ՀՀ քաղաքացիներին ապակողմնորոշող տեղեկատվությունների հրապարակումները անհիմն շարունակվեն, ապա մենք իրավունք ենք վերապահում` բանկի իրավունքների, շահերի ու համբավի պաշտպանության համար դիմել օրինական բոլոր միջոցների, այդ թվում` դատարան»,- ասված է հայտարարությունում:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: