ՀՀ-ն հետեւողական է ԱՄՀ-ի հետ ստանձնած բարեփոխումների իրականացման հարցում

06.04.2016 | 17:42 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ասել է, որ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հետ ձեւավորված արդյունավետ համագործակցությունը կարեւոր նշանակություն ունի Հայաստանի մակրոտնտեսական կայունության ապահովման, ինչպես նաեւ տնտեսական կարեւորագույն բարեփոխումների իրականացման համար:  

Այս մասին վարչապետն ասել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Հոսեյն Սամիեիի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը:

Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը հետեւողական է «Երկարաձգվող ֆինանսավորման ծրագրի» շրջանակում ստանձնած միջոցառումների կատարման հարցում, այդ թվում՝ կառուցվածքային բարեփոխումների առումով:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ վերջին տարիներին Հայաստանի տնտեսական կառուցվածքում տեղի են ունեցել որակական տեղաշարժեր՝ հօգուտ արտադրողական ճյուղի:

Վարչապետը նշել է, որ նույնիսկ տարածաշրջանային ոչ բարենպաստ պայմանների համատեքստում՝ կառավարությանը հաջողվել է անցած տարի, թեկուզ համեստ, բայց դրական արդյունքներ ապահովել. ՀՆԱ-ն իրական արտահայտությամբ աճել է 3%-ով, այս տարվա հունվար-փետրվար ամիսներին տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 4,7%-ով:

Վարչապետը նշել է, որ տնտեսական աճի կայուն հիմքերի երաշխավորմանն ուղղված բարեփոխումների տեսանկյունից առանցքային նշանակություն ունի տնտեսության մրցունակության եւ արտադրողականության բարձրացումը:

Ըստ Հովիկ Աբրահամյանի՝ նման բարեփոխումների շարքում է Հարկային նոր օրենսգրքի ընդունումը, որը պետք է բարելավի հարկային վարչարարությունը եւ եկամուտների ավելացումը:

ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը ՀՀ կառավարության եւ ԱՄՀ-ի միջեւ համագործակցությունը գնահատել է արգասաբեր ու կառուցողական:

Հովիկ Աբրահամյանը նշել է, որ կառավարության համար օրակարգային է ներդրումային եւ գործարար միջավայրի բարելավմանն ուղղված քաղաքականության հետեւողական իրագործումը:

Դիտում՝ 2593
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW