Բյուջեից տրամադրվող դրամաշնորհային մի շարք ծրագրեր կազատվեն ԱԱՀ-ից

31.03.2016 | 12:14 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոել է լրացումներ կատարել «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, որով սուբսիդիաների, սուբվենցիաների եւ դրամաշնորհային ծրագրերի շրջանակում իրականացվող գործարքներն ու գործառնություններն ազատվում են ավելացված արժեքի հարկից, եթե նշված ծրագրերն արժանացել են ՀՀ կառավարության կողմից ձեւավորված մասնագիտական հանձնաժողովի դրական եզրակացությանը:

Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի փոխանցմամբ՝ կատարվող լրացումը բխում է պետական բյուջեից հատկացվող դրամաշնորհների նպատակային ուղղվածության կարեւորությունից ու ՀՀ տնտեսության զարգացմանն ուղղված հեռանկարային ծրագրերի շարունակականության ապահովման անհրաժեշտությունից:

«Նշենք, որ 2013թ. հունվարի 1-ից պետական բյուջեից տրամադրվող դրամաշնորհները դիտարկվում են որպես ավելացված արժեքի հարկով հարկման օբյեկտ, եթե դրանց դիմաց գումարներ ստացողների մոտ առաջանում է ապրանքներ մատակարարելու կամ ծառայություններ մատուցելու պարտավորություն:

Գործող օրենքով  վտանգվում է Հայաստանի տնտեսության զարգացման համար չափազանց կարեւոր նշանակության ծրագրերի լիրաժեք իրականացումը, բարդանում տարբեր ոլորտներում նոր՝ վերազգային կազմակերպությունների ներգրավումը Հայաստան եւ վերջիններիս հետ համատեղ տարբեր ոլորտների զարգացմանն ուղղված հեռանկարային ծրագրերի իրականացումը»,- ասել է էկոնոմիկայի նախարարը:
   

Դիտում՝ 2643
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW