Յունիբանկը շարունակում է սպառողական վարկավորման ծավալների աճ արձանագրել եւ ընդլայնել շուկայի իր մասնաբաժինը: Մասնավորապես, ինչպես նշել են բանկում, այս տարվա հունվար-փետրվարին Յունիբանկ է ներկայացվել 43 000-ից ավելի սպառողական վարկային հայտ, ինչը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշն ավելի քան 290%-ով: Յունիբանկի մանրածախ վարկերի քանակը այս տարվա մարտի 1-ի դրությամբ գերազանցել է 188 000-ը:Սպառողական վարկեր կարելի է ձեւակերպել Յունիբանկի 45 մասնաճյուղերում, ինչպես նաեւ 50 պրոմո կետերում եւ բանկի հետ համագործակցող 500 առեւտրային կետերում: Վարկային հայտը կարելի է ներկայացնել նաեւ օնլայն՝ առանց բանկ այցելելու: Դրա համար պետք է լրացնել բանկի պաշտոնական կայքում կամ ֆեյսբուքայն էջում տեղադրված ձեւը:«Առավելագունս արագ եւ պարզ` հենց այսպես կարելի է նկարագրել սպառողական վարկի տրամադրման գործընթացը Յունիբանկում: Մենք ֆիզիկական անձանց վարկավորման ծավալներով հայաստանյան առաջատար բանկերի թվում ենք եւ առաջարկում ենք շահավետ պայմաններ ինչպես ապառիկ վարկավորման, այնպես էլ` կանխիկ վարկերի դեպքում: Շահավետ պայմանների եւ սպասարկման հարմարավետության բարձրացման շնորհիվ այս տարի եւս նախատեսում ենք սպառողական վարկավորման պորտֆելի շեշտակի աճ»,- նշել է Յունիբանկի Վարչության նախագահի տեղակալ, Մանրածախ բիզնեսի զարգացման եւ վաճառքների տնօրեն Գուրգեն Ղուկասյանը: Ինչպես նշել են բանկում, «նույն կերպ արագ եւ հարմար կազմակերպված է վարկի մարման գործընթացը»: Մասնավորապես, վճարումները կարելի է կատարել ինչպես մասնաճյուղերում` սպասարկող աշխատակցին դիմելով, այնպես էլ ինքնուրույն` վճարային տերմինալների միջոցով, որոնք տեղադրված են բանկի բոլոր մասնաճյուղերում եւ կենցաղային ու համակարգչային տեխնիկայի խոշոր խանութներում: Բանկում հիշեցրել են, որ «Թամանյան» եւ «Զվարթնոց» մասնաճյուղերում վճարային տերմինալներն աշխատում են շուրջօրյա: Tweet Դիտում՝ 5467