Աթենքը հեռանկարային է համարում Իրան-ՀՀ-Հունաստան գործակցությունը

15.03.2016 | 16:49 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հեռանկարային է համարել Իրան-Հայաստան-Հունաստան եռակողմ փոխգործակցության զարգացումը:

Այս մասին Ալեքսիս Ցիպրասն ասել է պաշտոնական այցով Հունաստանում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ:

Ինչպես հաղորդում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, Հունաստանի վարչապետը հեռանկարային է համարել Իրան-Հայաստան-Հունաստան փոխգործակցությունը՝ նկատի առնելով «Իրանի հետ Հայաստանի ջերմ, բարեկամական հարաբերությունները»: Նա նշել է, թե նման եռակողմ համագործակցության լավ փորձ իր երկիրն ունի` Հունաստան-Կիպրոս- Իսրայել եւ Հունաստան-Կիպրոս-Եգիպտոս ձեւաչափերով, որոնք, նրա գնահատմամբ, գործում են արդյունավետ:

Հունաստանի վարչապետի խոսքով՝ Աթենքը հնարավորություններ է տեսնում նաեւ ԵՄ-ի եւ ԵԱՏՄ-ի միջեւ համագործակցության հաստատման առումով եւ ցանկություն ունի ըստ անհրաժեշտության նպաստել այդ գործին: Հունաստանի վարչապետն իր երկրի անունից պատրաստակամություն է հայտնել սատարել Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացմանը:

Սերժ Սարգսյանը եւ Ալեքսիս Ցիպրասը կարեւորել են նաեւ առեւտրատնտեսական համագործակցության խորացումը, փոխադարձ ներդրումների խրախուսումը եւ գործարար համայնքի ներկայացուցիչների միջեւ շփումները:

Դիտում՝ 2360
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW