Ռուբեն Վարդանյանը կարող է ընդգրկվել Sollers-ի տնօրենների խորհրդում

15.03.2016 | 09:46 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Կամազ»-ի տնօրենների խորհրդի անդամ Ռուբեն Վարդանյանը կարող է ներգրավվել մեկ այլ ավտոարտադրող ընկերության՝ Sollers խմբի տնօրենների խորհրդում:

Նրա թեկնածությունը հավանություն է ստացել Sollers-ի տնօրենների խորհրդի կողմից: Վերջնական որոշումը կընդունեն ընկերության բաժնետերերը հունիսի 28-ին կայանալիք տարեկան ժողովի ընթացքում:

«Կամազ»-ի հիմնական բաժնետերն է պետական «Ռոստեխ» ընկերությունը (բաժնետոմսերի 49,9%), եւս 15%-ը պատկանում է Daimler-ին, իսկ 23,54%-ը` ներդրողների խմբին՝ Ռուբեն Վարդանյանի գլխավորությամբ:

Բացի այդ, Ռուբեն Վարդանյանը եղել է մեկ այլ ավտոարտադրողի՝ «Ավտովազ»-ի համասեփականատերը եւ ընդգրկված է եղել այդ ընկերության տնօրենների խորհրդում:

Դիտում՝ 9424

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW