«Գեոթիմ» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ալոյանն այսօր ասել է, որ Ամուլսարի ոսկու հանքի շինարարական աշխատանքները կմեկնարկեն ապրիլին:Այս մասին Հայկ Ալոյանն ասել է Երեւանում մեկնարկած «Հայաստան-Կանադա հանքաարդյուանբերության ֆորում»-ի ժամանակ:«Մեր ժամանակացույցով՝ շինարարությունը կավարտվի 2018թ. հունիսին, որից հետո կմեկնարկի հանքի շահագործումը: Այն կտեւի 10 տարի»,- ասել է Հայկ Ալոյանը:Շինարարական աշխատանքներին զուգահեռ՝ ընկերությունը շարունակելու է սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացումը հանքի ազդակիր համայնքներում: Մասնավորապես, 2016թ. համար «Գեոթիմ»-ը նախատեսում է լուծել Գոյարք համայնքի խմելու ջրի խնդիրը, Գնդեվազ համայնքում շարունակել ջերմոցների տեղադրման ու զարգացման գյուղատնտեսական ծրագրերը, Գնդեվազում աջակցել անասնապահության հետ կապված հարցերում, իսկ Ջերմուկ քաղաքում աշխատել ենթակառուցվածքային խնդրիների լուծման ուղղությամբ:Ֆորումի մասնակիցներին ներկայացնելով ընկերությունն ու հանքի շահագործման ծրագիրը՝ Հայկ Ալոյանը նշել է, որ 2005-ից Հայաստանում երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացրած «Գեոթիմ» ընկերությունը, որի 100 % բաժնետեր է հանդիսանում Լիդիան Ինթերնեյշնլը, 2008-ից ցուցակված է Տորոնտոյի ֆոնդային բորսայում: Ընկերության բաժնետերերի թվում են Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC), ՎԶԵԲ-ը, ինչպես նաեւ ինստիտուցիոնալ այլ ներդրողներ: 2015թ. ընկերությունը Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի շինարարության ֆինանսավորման համաձայնագիր է ստորագրել ORION եւ RCF ընկերությունների հետ՝ $ 325 մլն ծավալով, իսկ 2016թ. փետրվարին՝ Միջազգային ֆինանսական կորպորացիան հայտարարել է $40 մլն ֆինանսավորման պատրաստակամության մասին:Նշենք, որ ծրագրով նախատեսվում է տարեկան 10 մլն տոննա հանքաքարի արտադրողականություն՝ 1 տոննա հանքաքարում 0,78 ոսկու պարունակություն: Ոսկու կորզումը գնհատվում է 98%: Ամուլսարի ոսկու հանքն առաջին ծրագիրն է Հայաստանում, որում օգտագործվելու է կույտային տարրալվացման տեխնոլոգիան:«Գեոթիմ»-ում նշել են, որ ընկերությունը շարունակում է փորձի փոխանակումն ու երկխոսությունը միջազգային տարբեր հանքարդյուանբերական ընկերությունների հետ, որի համար լավ հնարավորություն է համարում նաեւ Երեւանում անցկացվող ֆորումը:«Կանադան հայտնի է որպես հանքաարդյունաբերող երկիր. բնապահպանական, սոցիալական, տետեսական եւ հանքի շահոգրծման նոր տեխնոլոգիաների տեսանկյունից նրանց փորձը շատ ավելի երկար է ու հետաքրքիր: Այս ֆորումը նոր որակի երկխոսություն է, որից փորձելու ենք հնարավորինս օգուտ քաղել»,-եզրափակել է Հայկ Ալոյանը: Tweet Դիտում՝ 12258