Ոսկու գրավով վարկեր կարելի է ձեւակերպել Յունիբանկի 11 մասնաճյուղերում

12.03.2016 | 16:13 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Յունիբանկն ավելացնում է ոսկու գրավով վարկեր տրամադրող մասնաճյուղերի քանակը:

«U-Gold» վարկն արդեն  կարելի է ձեւակերպել Յունիբանկի «Թամանյան», «Աճառյան», «Դավիթ Բեկ» եւ «Քոչար» երեւանյան մասնաճյուղերում, իսկ մարզերում` «Էջմիածին», «Սեւան», «Արտաշատ», «Գյումրի», «Վանաձոր», «Արթիկ» եւ  «Արմավիր» մասնաճյուղերում:

«U-Gold» վարկի համար կարող են դիմել գործող ժամկետանց կամ դասակարգված վարկեր չունեցող ֆիզիկական անձինք: «U-Gold» վարկի ժամկետը կազմում է մինչեւ 12 ամիս, տարեկան տոկոսադրույքը ՀՀ դրամի դեպքում` սկսած 22%-ից: Վարկը կարելի է ձեւակերպել նշված մասնաճյուղերում` ներկայացնելով անձնագիրը եւ սոցիալական քարտը: Վարկի վաղաժամկետ մարումը թույլատրվում է առանց սահմանափակումների եւ տույժերի, հայտնել են բանկից:

Դիտում՝ 5830

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW