Երեւան, 21 դեկտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. “ԱՐԱՐԱՏ Բանկի” ներկայացուցիչ Գեւորգ Թադեւոսյանը հաղթել է Հայաստանի Կենտրոնական բանկի արհմիության նախաձեռնությամբ կազմակերպված շախմատի մրցաշարում: Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ԿԲ մամլո ծառայությունում, մրցաշարում երկրորդ տեղը զբաղեցրել է Կենտրոնական բանկի ներկայացուցիչ Աշոտ Ավետիսյանը, երրորդը` “ԻԹԲ Միջազգային առեւտրային բանկի” ներկայացուցիչ Գեւորգ Տեր-Հովհաննիսյանը: Մրցաշարին մասնակցել են ԿԲ եւ 12 առեւտրային բանկերի (Արդշինինվեստբանկ, ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ, ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ, Զարգացման Հայկական բանկ, “ԻԹԲ” Միջազգային Առևտրային Բանկ, Արցախբանկ, ԱՆԵԼԻՔ ԲԱՆԿ, Մելլաթ բանկ, Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան, Յունիբանկ, Հայներարտբանկ, “ԱՐԱՐԱՏ” ԲԱՆԿ) 16 ներկայացուցիչներ: Արհմիության կողմից սահմանվել էին դրամական 3 պարգեւներ` 50000 դրամ, 30000 դրամ եւ 20000 դրամ: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 8822