ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Արա Նռանյանին ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ նշանակելու մասին:Հրամանագրի համաձայն՝ Արա Նռանյանն այս պաշտոնը կզբաղեցնի մինչեւ 2019թ. դեկտեմբերի 13-ը:Հիշեցնենք, որ փետրվարի 29-ին Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալի պաշտոնից ազատվել էր Լեւոն Յոլյանը եւ նշանակվել էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար:Արա Նռանյանը ծնվել է 1973թ. հոկտեմբերի 15-ին Երեւանում: 1995թ. ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ֆինանսահաշվային ֆակուլտետի «Հաշվապահական հաշվառում, վերահսկում եւ տնտեսական գործունեության վերլուծություն» բաժինը: Տնտեսագիտության թեկնածու է։2004-ից ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հարցերով խորհրդականն է։ 2007թ. մայիսի 12-ին ՀՅԴ կուսակցությունից համամասնական ընտրակարգով ընտրվել է ԱԺ պատգամավոր։ 2015թ. հունվարի 12-ից Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի անդամ է (նախարար)։ Tweet Դիտում՝ 3086