Յունիբանկը տեղեկացնում է, որ U-Cash՝ կանխիկ դրամով սպառողական վարկերի համար կարելի է դիմել նաեւ օնլայն` առանց բանկ այցելելու: Վարկի օնլայն հայտի ձեւը ներկայացված է այստեղ: «Շահավետ պայմանների շնորհիվ Յունիբանկի U-Cash վարկը հասանելի է առավելագույն թվով հաճախորդների եւ կոչված է հնարավորինս պարզեցնելու ընթացիկ սպառողական ծախսերի համար գումարի ձեռքբերման գործընթացը»,- նշված է հաղորդագրությունում: Վարկը տրամադրվում է կանխիկ դրամով, գումարը կազմում է 150 000-500 000 դրամ, ժամկետը` մինչեւ 36 ամիս, տոկոսադրույքը` 24% տարեկան: Մինչեւ 150 000 դրամ վարկի համար կարող են դիմել բացասական վարկային պատմություն չունեցող ֆիզիկական անձինք` ներկայացնելով անձնագիրը եւ սոցիալական քարտը: Եթե վարկի գումարը կազմում է 300 000-500 000 դրամ, ապա անհրաժեշտ է ունենալ դրական վարկային պատմություն: Վարկի մարումն իրականացվում է ամենամսյա հավասարաչափ վճարումներով: Վաղաժամկետ մարումը թույլատրվում է առանց սահմանափակումների եւ տույժերի: Վարկի գծով մարումները կարելի է կատարել ինչպես մասնաճյուղերում` սպասարկող աշխատակցին դիմելով, այնպես էլ ինքնուրույն` վճարային տերմինալների միջոցով, որոնք տեղադրված են բանկի բոլոր մասնաճյուղերում եւ կենցաղային ու համակարգչային տեխնիկայի խոշոր խանութներում: Բանկի «Թամանյան» եւ «Զվարթնոց» մասնաճյուղերում վճարային տերմինալները գործում են շուրջօրյա: Tweet Դիտում՝ 9401