Հայբիզնեսբանկն իր պրոցեսինգային կենտրոնի միջոցով թողարկում է նոր քարտեր

09.03.2016 | 09:50 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայբիզնեսբանկը սեփական պրոցեսինգային կենտրոնի միջոցով թողարկում է նոր` MasterCard եւ VISA վճարային քարտեր:

Բանկում նշել են, որ քարտերն ունեն յուրօրինակ դիզայն եւ լայն հնարավորություններ:

«Բանկի հաճախորդները կարող են ընտրել համապատասխան խորհրդանշական ձեւավորմամբ պլաստիկ քարտ եւ ավելի արագ ու մատչելի տարբերակով կատարել ցանկացած գործարք, այդ թվում՝

- Փոխանցում՝ քարտից քարտ,
- Կանխիկի մուտքագրում քարտային հաշվին,
- Արտարժույթի փոխանակում,
- Կոմունալ վճարումներ եւ այլ գործարքներ:

Հատկանշական է, որ հաճախորդներն ունեն նաեւ քարտի ծածկագիրը փոփոխելու եւ տարբեր առեւտրի ու սպասարկման կետերում հատուկ իրենց համար գործող զեղչերից օգտվելու հնարավորություն»,- ասված է բանկի տարածած հաղորդագրությունում:

Դիտում՝ 6990

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW