«Այ Էյ Բի» բիզնեսի միջազգային ակադեմիան մարտի 10-ին՝ ժամը 18:30-20:30-ը, «Ակումբ» ռեստորանում կազմակերպում է «Գինու երեկո ACCA որակավորման շուրջ» միջոցառումը:Ինչպես Banks.am-ին հայտնել են «Այ Էյ Բի»-ում, վերջին տարիներին «Երդվյալ որակավորված հաշվապահների ասոցիացիայի» (ACCA) որակավորված մասնագետների պահանջը Հայաստանում մեծացել է:«Հանդիպումը նպատակ ունի ստեղծելու եւ ընդլայնելու ACCA հասարակությունը Հայաստանում, որտեղ ապագա ուսանողները հնարավորություն կունենան հանդիպելու ներկայիս ուսանողներին, ACCA անդամներին եւ ապագա գործատուներին»,- նշել են միջազգային ակադեմիայում՝ ընդգծելով, որ միջոցառմանը մասնակցությունն անվճար է: «Մեր գործատուները՝ մասնավորապես ֆինանսական ոլորտի, քաջատեղյակ լինելով ACCA որակավորում ունեցող մասնագետների հնարավորություններին՝ պահանջում եւ խրախուսում են մի շարք հաստիքներում ACCA որակավորման առկայությունը: Եվ այսօր այս ոլորտի մասնագետների շուկան բավականին մրցունակ է, որը մեզ, նույնիսկ ACCA որակավորմամբ, ստիպում է բավարար ժամանակ եւ ռեսուրս ներդնել մեր շարունակական մասնագիտական զարգացումն ապահովելու համար»,- ասել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի խորհրդական եւ ACCA անդամ Մարիաննա Ամիրբեկյանը:Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Ֆարնուորթն էլ, «ACCA Լավագույն Ուսանող 2015» մրցանակաբաշխության հավաստագրերն ու մրցանակները հանձնելիս ասել էր. «Ես շատ ուրախ եմ, որ Հայաստանը գլխավորում է տարածաշրջանում առավելագույն թվով ACCA որակավորված մասնագետներ ունեցող երկրների ցանկը, եւ որ Հայաստանը շարունակում է կրթել ֆինանսական մասնագետներ, որոնք ի վերջո կունենան բարենպաստ ազդեցություն Հայաստանի տնտեսության զարգացման վրա»:Միջոցառման պայմաններին եւ մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ: Tweet Դիտում՝ 3814