Տիգրան Սարգսյանն Ամերիկա-ռուսական գործարար խորհրդի հետ քննարկել է ԵՏՄ հեռանկարները
04.03.2016 | 15:51 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ ԵՏՀ մամուլի ծառայություն

Եվրասիական տնտեսական միությունն ունի բոլոր նախադրյալները՝ դառնալու համաշխարհային տնտեսության կարեւորագույն մասնակիցը:
Ինչպես հաղորդում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) մամուլի ծառայությունից, այս մասին հայտարարել է ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը՝ Ամերիկա-ռուսական գործարար խորհրդի (ԱՌԳԽ) նախագահ Դենիել Ռասելի հետ հանդիպման ժամանակ:
Տիգրան Սարգսյանն ընդգծել է ԵՏՀ-ի հետաքրքրվածությունը՝ ուղղված գործարար ասոցիացիաների, այդ թվում՝ ԱՌԳԽ-ի հետ երկխոսության զարգացմանը:
«Եվրասիական ինտեգրացիան թույլ է տալիս ընդլայնել ներքին շուկան՝ դարձնելով այն ավելի թափանցիկ եւ «ըմբռնելի» ձեռնարկատերերի եւ ներդրողների համար: Համաշխարհային տնտեսության աճի տեմպերի դանդաղեցման ֆոնին ԵՏՄ զարգացումն ի զորու է դառնալ անդամ-երկրների տնտեսության դիվերսիֆիկացման եւ աճի հիմնական սկզբնաղբյուրը»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Դենիել Ռասելը, իր հերթին նշել է, որ ԵՏՄ-ն հանդիսանում է ժամանակակից եւ գործարարության տեսանկյունից գրավիչ միջազգային նախագիծ՝ այդ թվում շնորհիվ միությունում չորս ազատությունների սկզբունքի կիրառման, այն է՝ ապրանքների, ծառայությունների, աշխատուժի եւ կապիտալի ազատ տեղաշարժ: Նրա խոսքով՝ ԵՏՄ-ն ընձեռնում է զգալի հնարավորություններ բիզնեսի զարգացման համար, իսկ միության ընդլայնումն ապացուցում է նրա գրավչությունը միջազգային կազմակերպությունների համար:
Ինչպես նշել է ԱՌԳԽ նախագահը, չնայած Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ռեժիմի երկարաձգմանը՝ ամերիկյան եւ եվրոպական ընկերությունները շարունակում են արդյունավետ կերպով աշխատել ԵՏՄ շուկաներում: Նա հույս է հայտնել, որ գործարար երկխոսությանը կհաջորդի ԱՄՆ-ի եւ ԵՏՄ երկրների միջեւ փոխհարաբերությունների «ջերմացումը»:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: