ՊԵԿ նախագահ է նշանակվել Հովհաննես Հովսեփյանը
03.03.2016 | 11:10 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Հովհաննես Հովսեփյանին ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից ազատելու մասին:
Նախագահի մեկ այլ հրամանագրով Հովաննես Հովսեփյանը նշանակվել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ:
Հիշեցնենք, որ մարտի 1-ին նախագահը հրամանագիր էր ստորագրել ՀՀ ֆինանսների նախարարությունը վերակազմակերպելու մասին՝ դրանից առանձնացնելով Պետական եկամուտների կոմիտեն:
Հովհաննես Հովսեփյանը ծնվել է 1973թ. հունվարի 28-ին:
1990-1995 թթ. սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում, 1996-1998 թթ.՝ ՌԴ Նախագահին առընթեր պետական ծառայության ռուսաստանյան ակադեմիայում:
2002-2003 թթ. եղել է ՌԴ Նախագահին առընթեր պետական ծառայության ռուսաստանյան ակադեմիայի հայցորդ։
2003թ. ստացել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 10 գիտական հոդվածների հեղինակ է։
1996-2002 թթ. ՀՀ նախագահի աշխատակազմի իրավաբանական բաժնում եղել է առաջին կարգի մասնագետ, առաջատար մասնագետ, պետաիրավական վարչության գլխավոր մասնագետ, խորհրդատու։
2002-2006 թթ. եղել է ՀՀ նախագահի աշխատակազմի կադրերի վարչության պետը:
2003-2004 թթ. դասավանդել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայում։
2006թ. մարտից 2007թ. փետրվարը ղեակավարել է «Ալյանս» խորհրդատվական կենտրոնը:
2007թ. փետրվարից 2007թ. դեկտեմբերը եղել է ՀՀ տարածքային կառավարման նախարարի խորհրդական։
2007-2008 թթ. զբաղեցրել է ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալի պաշտոնը:
2008թ. մայիսի 23-ին նշանակվել էր ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար։
Վերջին լուրեր
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
28.04.2025 | 16:56 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: