ՊԵԿ-ն ու ֆինանսների նախարարությունը կառանձնացվեն

01.03.2016 | 22:03 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել ՀՀ ֆինանսների նախարարությունը վերակազմակերպելու մասին՝ դրանից առանձնացնելով Պետական եկամուտների կոմիտեն:

Հրամանագրով սահմանվել է, որ «Մաքսային կարգավորման մասին», «Մաքսային ծառայության մասին», «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքներով, ինչպես նաեւ ՀՀ այլ օրենքներով նախատեսված վերադաս մաքսային եւ հարկային մարմինների ղեկավարը Պետական եկամուտների կոմիտեի նախագահն է:

Նախագահը կառավարությանը հանձնարարել է մեկամսյա ժամկետում ընդունել այս հրամանագրից բխող համապատասխան որոշումներ:

Հիշեցնենք, որ Պետական եկամուտների կոմիտեն ֆինանսների նախարարությանը միացվել էր 2014թ. մայիսի 1-ին: Սահմանվել էր, որ մաքսային եւ հարկային վերադաս մարմինների ղեկավարը ֆինանսների նախարարն է: Այս պաշտոնում նշանակվել էր ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը:

Դիտում՝ 5870
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW