ՎՏԲ-Հայաստան Բանկը թողարկել է VTB-Air Miles MasterCard քարտը

01.03.2016 | 11:00 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ MasterCard միջազգային վճարային համակարգի եւ Eqvilibria Club ընկերության հետ համատեղ, թողարկել է քոբրենադային VTB-Air Miles MasterCard քարտը՝ զանգվածային սեգմենտի համար:

Բանկում նշել են, որ առաջին անգամ ստեղծվել է քարտ, որի միջոցով կարելի է կուտակել բոնուսային մղոններ՝ գնումների դիմաց:

«Վճարելով VTB-Air Miles MasterCard քարտով Հայաստանում, արտասահմանում, ինչպես նաեւ համացանցում ցանկացած գնման դիմաց` Դուք ինքնաբերաբար կուտակում եք բոնուսային մղոններ՝ հետագայում դրանք անվճար ավիատոմսերի եւ/կամ http://www.eqvilibriaclub.ru կայքում հասանելի այլ ծառայությունների (ռեստորաններում սեղանների պատվեր, հյուրանոցների ամրագրում, ավտոմեքենաների վարձակալություն եւ այլն) հետ փոխանակման հնարավորությամբ: Անկանխիկ եղանակով ծախսած յուրաքանչյուր 500 դրամի/1 դոլարի/1 եվրոյի/60 ռուբլու դիմաց Դուք կուտակում եք 2-ից 10 բոնուսային մղոն»,- ասված է հաղորդագրությունում:

Մղոնների կուտակման համակարգին կարելի է ծանոթանալ այստեղ:  

VTB-Air Miles MasterCard քարտի տրամադրման պայմաններն ու սակագները`
•    Քարտի տարեկան սպասարկման վճար՝ 5 900 դրամ,
•    VTB-Air Miles ծառայությունների ակտիվացման տարեկան միջնորդավճար (ներառյալ ԱԱՀ)՝ 12 900 դրամ:

Մղոնների կուտակման գործընթացը վերահսկելու, ցանկացած պահի մնացորդի դիտման եւ հետագայում մղոնների ավիատոմսերի եւ/կամ այլ ծառայությունների հետ փոխանակելու համար անհրաժեշտ է քարտի ձեռքբերման պահից գրանցվել http://www.eqvilibriaclub.ru կայքում եւ բացել «Անձնական գրասենյակ»:

«Մենք մեր ռազմավարական գործընկեր MasterCard-ի եւ Eqvilibria Club ընկերության հետ համատեղ ուրախ ենք ներկայացնել Հայաստանի շուկայում բոլորովին նոր պրոդուկտ՝ VTB-Air Miles MasterCard քարտը, որը միացված է բոնուսային մղոնների կուտակման համակարգին: Ամբողջ աշխարհում նման ծառայությունը մեծ պահանջարկ ունի, եւ համոզված ենք, VTB-Air Miles MasterCard քարտը կհետաքրքրի նաեւ մեր հաճախորդներին: Բոնուսային մղոնների կուտակման համակարգը հնարավորություն կընձեռի մեր հաճախորդներին, կատարելով առօրյա անկանխիկ գնումներ VTB-Air Miles MasterCard քարտով, ինքնաբերաբար  կուտակել մղոններ եւ փոխանակել դրանք գրեթե բոլոր ավիաընկերությունների ցանկացած ուղղությամբ  անվճար ավիատոմսերի հետ»,- ասել է ՎՏԲ-Հայաստան Բանկ ՓԲԸ Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսեւը:

Հայաստանում, Բելառուսում եւ Ղազախստանում MasterCard-ի գլխավոր տնօրեն Նինա Վիլլեմսն էլ նշել է, որ ամենատարբեր շուկաներում MasterCard-ի հավելյալ խրախուսական ծրագրերով պրոդուկտներն ունեն մեծ ճանաչում:

«Մենք ուրախ ենք, որ Հայաստանի շուկայում հայտնվել է նոր՝ VTB-Air Miles MasterCard քարտը, որը հատուկ մշակված է այն հաճախորդների համար, ովքեր վարում են ակտիվ կենսակերպ, հաճախակի ճանապարհորդում են եւ կատարում են գնումներ: Եվ ինչ հեռավոր ճանապարհորդություն էլ դուք ընտրեք, MasterCard քարտերով վճարումների հարմարավետությունն ու անվտանգությունը կպարգեւի ձեզ հուսալիության զգացում»,- ասել է Նինա Վիլլեմսը:

Eqvilibria International նախագահ Արթուր Աթաբեկյանը, իր հերթին, նշել է, որ այս ծրագիրը հնարավորություն է ընձեռում VTB-Air Miles MasterCard քարտապաններին կուտակել երկակի մղոններ՝ յուրաքանչյուր վճարված 500 դրամի կամ 1 դոլարի դիմաց:

«Մղոնները կարելի է ծախսել գրեթե բոլոր հայտնի ավիաընկերությունների տոմսերի վրա` ներառյալ հարկերն ու վճարները: Զբոսաշրջության ոլորտում ավելի քան 700 հազ. ծառայություններ մատուցող ընկերությունների հաճախորդների աջակցությունը հասանելի է հայերեն լեզվով: Մենք ուրախ ենք, որ Հայաստանի շուկայում life-style  մենեջմենթի ոլորտում հայտնվել են առաջատար տեխնոլոգիաներ եւ կաջակցենք դրանց ներկայությանը եւ մշտական զարգացմանը տվյալ տարածաշրջանում»,- ասել է Արթուր Աթաբեկյանը:

Դիտում՝ 10374
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW