Հայաստանը չի մասնակցի «Աստանա Էքսպո-2017»-ին

25.02.2016 | 13:41 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում  որոշել է չեղյալ ճանաչել 2015թ. ապրիլի 30-ին ընդունած՝  «Աստանա Էքսպո-2017» ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության մասին  որոշումը:

ՀՀ էկոնոմիկայի նորանշանակ նախարար Արծվիկ Մինասյանը հայտնել է, որ ցուցահանդեսից սպասվող հնարավոր օգուտի եւ ծախսերի հաշվարկի արդյունքում Հայաստանը նպատակահարմար չի համարում իր մասնակցությունը:

Ցուցահանդեսը կրելու է «Ապագայի էներգիա» խորագիրը, որի շրջանակում ներկայացվելու են կանաչ էներգետիկայի զարգացման մեջ մարդկության լավագույն ձեռքբերումները:

Դիտում՝ 3563

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW