Երեւան, 19 դեկտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. “Հայէկոնոմբանկն” այսօր հայտարարել է Lufthansa ավիաընկերության եւ ավտոմեքենաների վարձույթի համաշխարհային առաջատար Hertz ընկերության հետ MasterCard Standart համատեղ քարտերի թողարկման մասին: Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ”Հայէկոնոմբանկում”, MasterCard Standart-ի քարտապանները կարող են օգտվել Lufthansa-ի եւ Hertz-ի զեղչերի ճկուն համակարգից` ինչպես Հայաստանում, այնպես էլ ողջ աշխարհում: Մասնավորապես, Հայէկոնոմբանկի MasterCard համատեղ քարտերի քարտապաններին Lufthansa-ի ավիատոմսեր ձեռքբերելիս կընձեռվի 5 տոկոս զեղչի եւ 10 կգ անվճար լրացուցիչ ուղեբեռի տեղափոխման հնարավորություն: Hertz ընկերության ավտոմեքենաների վարձակալության ժամանակ MasterCard համատեղ քարտեր ունեցողները Հայաստանում կունենան 15 տոկոս զեղչի, իսկ արտերկրում` 10 տոկոս զեղչի հնարավորություն: MasterCard Standart համատեղ քարտերի հնարավորություն կտան “Հայէկոնոմբանկի” հաճախորդներին օգտվել զեղչերից աշխարհի ավելի քան 150 երկրներում: Այսօր ”Հայէկոնոմբանկը” իր նոր մասնաճյուղն է բացել Խորենացի 43 հասցեում գտնվող ”Ռոսիա” առեւտրի կենտրոնում բացում է իր նոր մասնաճյուղը: “Ռոսիա” մասնաճյուղը դարձել է բանկի 43-րդ մասնաճյուղը: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 7311