Telcell-ը ստացել է էլեկտրոնային փող թողարկելու թույլտվություն

22.02.2016 | 12:11 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը փետրվարի 19-ին «Թել-Սել» ՓԲԸ վճարահաշվարկային կազմակերպությանը տրամադրվել է էլեկտրոնային փող թողարկելու թույլտվություն:

«Թել-Սել» ընկերության բիզնեսի զարգացման վարչության պետ Արթուր Խաչատուրյանը, Banks.am-ի հետ զրույցում մեկնաբանելով ԿԲ որոշումը, նշել է, որ այս տարի ընկերությունը պատրաստվում է իր հիմնական՝ տերմինալային ուղղությունից զատ, հանդես գալ երկու նոր՝ արագ դրամական փոխանցումների համակարգի (Telcell transfer) եւ էլեկտրոնային փողի ներդրման ուղղությամբ:

«Բուն պրոդուկտի մեկնարկը եւ շնորհանդեսը նախատեսված է ավելի ուշ՝ 2016թ. երկրորդ եռամսյակում»,- նշել է Արթուր Խաչատուրյանը:

Հիշեցնենք, որ 2015թ. վերջին ԿԲ-ն «Թել-Սել»-ին տրամադրել էր նաեւ դրամական (փողային) փոխանցումներ իրականացնելու լիցենզիա:

Դիտում՝ 4646

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW