«Գազպրոմ Արմենիա»-ի կայքում գործում է «Գազի ծախսի եւ վճարի հարցում» բաժինը

22.02.2016 | 10:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Գազպրոմ Արմենիա»-ի պաշտոնական կայքում սկսել են գործել «Գազի ծախսի եւ վճարի հարցում» եւ «Հետադարձ կապ» բաժինները:

Ընկերությունում նշել են, որ «Գազի ծախսի եւ վճարի հարցում» բաժնի միջոցով բաժանորդներին հնարավորություն է ընձեռնվում տեղեկատվություն ստանալ մատակարարված բնական գազի քանակի եւ արժեքի մասին:

Գրանցվելու համար բաժանորդը պետք է մուտքագրի իր բաժանորդային համարը եւ գաղտնաբառը:

Պարտադիր գրանցվելուց հետո բաժանորդին հասանելի է դառնում բնական գազի սպառման ընթացիկ հաշիվը, հաշվիչի ցուցմունքները, վճարման ենթակա գումարը, ինչպես նաեւ վճարումների պատմությունը:

«Հետադարձ կապ» բաժինը նախատեսված է բաժանորդներին հետաքրքրող հարցերի, առաջարկությունների եւ բողոքների համար։

Տվյալ բաժինների աշխատանքի հետ կապված բոլոր հարցերով բաժանորդները կարող են դիմել տեխնիկական աջակցության հեռախոսահամարով:

«Ընկերությունը կարեւորում է բաժանորդներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացումը, եւ գործող բաժինները նպատակ են հետապնդում ապահովել ընկերության գործունեության թափանցիկությունն ու մատչելիությունը բաժանորդների համար»,- հաղորդում է ընկերության պաշտոնական կայքը:

Դիտում՝ 10303
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW