Փետրվարի 23-ին Մոսկվայի «Էքսպոցենտր» համալիրում կբացվի Collection Premiere Moscow ցուցահանդեսը, որտեղ ներկայացված կլինեն հայ դիզայներների եւ արտադրողների աշխատանքների արդյունքները՝ ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) նախագծի շրջանակում:Ցուցահանդեսի նախօրեին Վիեննայում միջազգային կազմակերպությունների ՌԴ մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Վորոնկովը «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում պատմել է Հայաստանի տեքստիլ արդյունաբերության մրցունակության բարձրացման նախագծի մասին, որն իրականացվում է Ռուսաստանի հետ համատեղ: «Նախագիծն իրականացվում է 2014թ. սեպտեմբերից եւ արդեն լավ գնահատական է ստանում ոչ միայն անմիջապես աջակցություն ստացող կողմի՝ հայ թեթեւ արդյունաբերողների, այլեւ հանրապետության պետական կառույցների կողմից: UNIDO-ի շրջանակում պատրաստված նախագծի շրջանակում մասնակից ձեռնարկությունները նոր մակարդակի են դուրս եկել, ստեղծվել են հագուստի երեք ժամանակակից, որակապես նոր հավաքածուներ, որոնք միջազգային առաջատար հարթակներում ներկայացված են «5900BC» միասնական բրենդով: Այս ապրանքանիշի ներքո միավորված են ժամանակակից հագուստի արտադրության եւ մշակման ութ գործող ձեռնարկություններ: Առաջիկայում հայ արտադրողների արտադրանքը, որն աջակցություն է ստացել նախագծի շրջանակում, կներկայացվի Collection Premiere Moscow ցուցահանդեսում, որը կանցկացվի փետրվարի 23-26-ը «Էքսպոցենտր» համալիրում»,- ասել է Վլադիմիր Վորոնկովը:Նրա խոսքով՝ միջազգային զարգացմանն աջակցելու ասպարեզում ռուսաստանյան առաջնահերթությունների թվում ԱՊՀ տարածաշրջանն է, մասնավորապես՝ փոքր եւ միջին ձեռնարկություններին ուղղված աջակցությունը՝ նոր աշխատատեղերի ստեղծման շեշտադրումով: Ներկայում կազմակերպությունում ՌԴ-ի կատարած կամավոր $2,6 մլն ներդրման շնորհիվ իրականացվում են նախագծեր Հայաստանում, Բելառուսում եւ Ղրղըզստանում: Անցած տարի տրվել է ռուս-չինական համատեղ ծրագրի մեկնարկը, որն ուղղված է Տաջիկստանի գորգագործական եւ տեքստիլ արդյունաբերության զարգացմանը: Տեղեկանք. Հայաստանում գտնված կանացի 5900-ամյա կիսաշրջազգեստն աշխարհում գտնված երկրորդ ամենահին հագուստն է: Այս փաստն էլ հիմք է հանդիսացել «5900BC» բրենդի ստեղծման համար՝ որպես հայկական տեքստիլ ժառանգության հարստության եւ բազմազանության խորհրդանիշ: Tweet Դիտում՝ 10225