Փետրվարի 29-ից մարտի 4-ը Երեւանում՝ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում, կանցկացվի «Էներգաարդյունավետությունը արդյունաբերության մեջ» դասընթաց (միջին մակարդակ)`նախատեսված ճարտարագետների եւ էներգաարդյունավետության խորհրդատուների համար:Դասընթացը կազմակերպել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Հայաստանում Փոքր բիզնեսի ֆինանսավորման եւ զարգացման խումբը: Սեմինարի նպատակն է զարգացնել տեղի խորհրդատուների կարողությունները՝ օգնելով կատարելագործել այս ոլորտում իրենց գիտելիքներն ու հմտությունները:Դասընթացի շրձանակում կքննարկվեն հետեւյալ թեմաները.- Արդյունաբերական միջավայրում էներգահամակարգերի կիրառում, - Կլիմայական փոփոխություններին հարմարվողականություն եւ ջրային ռեսուրսների արդյունավետություն, - Արդյունաբերության մեջ էներգաարդյունավետության միջոցառումների իրականացում,- Էներգետիկ կառավարման համակարգեր, գոլորշու համակարգեր, ջերմության վերականգնում,- Էներգետիկ աուդիտի անցկացում. մեթոդաբանություն, ընթացք եւ հաշվետվություն,- Կապիտալ ներդրումների գնահատում եւ ընտրված էներգաարդյունավերության միջոցների ծախս-եկամուտ վերլուծություն,- Խորհրդատվական գործընթացի հիմնական տարրեր եւ նախագծի ցիկլի կառավարում:Դասընթացի շրջանակում մասնակիցները հնարավորություն կստանան այցելել տեղական արտադրական ՓՄՁ, գործնականում ծանոթանալ էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումներին եւ պրակտիկ փորձ ձեռք բերել դասընթացի շրջանակում քննարկվող թեմաների վերաբերյալ: Դասընթացը կվարեն տեղի եւ արտերկրյա մասնագետներ Թոմաս Ֆիլիպուն,Աստղինե Փասոյանը, Մագդալինի Կոսսիդան, Կոնստանտինոս Թեոֆիլակտոսը:Դասընթացը կանցկացվի անգլերեն եւ հայերեն լեզուներով` միաժամանակյա թարգմանությամբ: Նյութերը կտրամադրվեն երկու լեզվով: Մասնակցելու համար անհրաժեշտ է CV ուղարկել knowhowarmenia@ebrd.com հասցեին մինչեւ փետրվարի 22-ը, իսկ հարցերի դեպքում զանգահարել +37410 590901 հեռախոսահամարով: Tweet Դիտում՝ 3390