ՀՀ նախագահի մոտ քննարկվել են Հայաստան-Իրան ծրագրերը

19.02.2016 | 17:22 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Այսօր ՀՀ նախագահի նստավայրում մեկնարկել է արտերկրում եւ միջազգային կազմակերպություններում ՀՀ դեսպանների եւ առաքելության ղեկավարների հետ խորհրդակցությունների շարք:

Ինչպես հաղորդում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, այսօրվա խորհրդակցությունը նվիրված է եղել Իրանի հետ Հայաստանի հարաբերությունների օրակարգային հարցերին, ընթացիկ ծրագրերին, նոր նախաձեռնություններին:

Նախագահը դիմել է Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանին, որպեսզի վերջինս հանգամանալից զեկույց ներկայացնի Իրանի հետ Հայաստանի հարաբերությունների տնտեսական բաղադրիչի վերաբերյալ: Մասնավորապես, երկրի ղեկավարը հետաքրքրվել է, թե ինչ հնարավորություններ ունի Հայաստանը՝ դառնալու տարանցիկ գերակա ուղի Պարսից ծոցի նավահանգիստները Սեւ ծովի նավահանգիստների հետ կապելու այդ ճանապարհին:

«Մենք միջոցներ ենք ձեռնարկում հնարավորություն գտնելու նաեւ երկաթուղային հաղորդակցություն ունենալու Իրանի հետ, բայց կարծում եմ, սա բավարար չէ: Կցանկանայինք հասկանալ՝ ի՞նչ է մտածում իրանական կողմը, ի՞նչ հավելյալ քայլեր կարող ենք անել, որպեսզի, Հայաստանը դիտարկվի որպես գերակա տարանցիկ ուղի, եւ սա ոչ միայն իրանական տրանսպորտի անցում է Հայաստանի ճանապարհներով, այլ շատ լուրջ խթան է Հայաստանի տնտեսության զարգացման համար»,- նկատել է Սերժ Սարգսյանը:

Նախագահը հետաքրքրվել է նաեւ էներգետիկ ոլորտում համագործակցության, ինչպես նաեւ Հայաստանում իրանական ներդրումային հնարավորությունների մասին:

Արտաշես Թումանյանը նշել է, որ Հայաստանի համար կարեւոր ենթակառուցվածքային ծրագրիը Իրան-Հայաստան երրորդ բարձրավոլտ գծի կառուցման ֆինանսավորման հարցը լուծվել է:

«Հիմա ծրագիրը շինարարության ընթացքի մեջ, եւ 2018թ. գրաֆիկով սահմանված ժամկետում կավարտվի»,- նկատել է դեսպանը:

Դիտում՝ 16419
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW