ՀՀ-ն կունենա տնտեսական հարցերով զբաղվող փոխարտգործնախարար

19.02.2016 | 16:24 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կնշանակվի նախարար տեղակալ, որը հատուկ կզբաղվի Հայաստանի արտաքին տնտեսական խնդիրներով:

Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ Իրանի հետ Հայաստանի հարաբերությունների օրակարգային հարցերին նվիրված խորհրդակցության ժամանակ:

«Մենք արդեն որոշում ենք կայացրել եւ մոտ ժամանակներս ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կունենանք նախարարի տեղակալ, որը հատուկ զբաղվելու է արտաքին տնտեսական խնդիրներով: Կարծում եմ՝ սա շատ կարեւոր է, որպեսզի այս կառույցում այդ մարդիկ մեր Էկոնոմիկայի նախարարության, Զարգացման գործակալության եւ մնացած նախարարությունների հետ միասին կարողանան համակարգել ու մեր ջանքերն ուղղել մեկ ուղղությամբ: Իհարկե, այս գործընթացում ներգրավվելու են նաեւ միջպետական բոլոր հանձնաժողովները, եւ քննարկվելու են այն խնդիրները, որոնք վերաբերում են տնտեսական հարցերին»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ՀՀ եւ Իրանի միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը:

Դիտում՝ 15649
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW