Ստոկհոլմում փետրվարի 17-ին կազմակերպվել է հայ-շվեդական գործարար համաժողով, որին մասնակցել են մոտ 100 շվեդական ընկերությունների ներկայացուցիչներ:Համաժողովը կազմակերպել է Հայաստանի զարգացման hիմնադրամը՝ ՀՀ-ում Շվեդիայի դեսպանության հետ համատեղ:Գործարար համաժողովի ընթացքում ներկայացվել են զարգացման հեռանկար ունեցող տեղական եւ տարածաշրջանային համագործակցության հնարավոր ոլորտները, այդ թվում՝ էներգետիկա, տրանսպորտ, ենթակառուցվածքներ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, սննդարդյունաբերություն, ոսկերչություն, ադամանդագործություն եւ այլն:Ներկայացվել են նաեւ Եվրասիական տնտեսական միության անդամակացությամբ պայմանավորված Հայաստանի տնտեսական հնարավորությունները, ինչպես նաեւ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացմամբ պայմանավորված շվեդական ընկերությունների համար Հայաստանի հնարավոր կամրջող դերը դեպի Իրանի շուկա:«Գործարարների միջեւ կապերի ընդլայնումն ու փոխգործակցության զարգացումը հնարավորինս խրախուսելու նպատակով շատ կարեւոր է նմանատիպ հանդիպումների ձեւաչափը, որը թույլ է տալիս Շվեդիայի գործարարներին անմիջականորեն ներկայացնել Հայաստանի տնտեսական բարեփոխումների՝ կառավարության օրակարգը, գործարար եւ ներդրումային միջավայրի բարեփոխումների ընթացքը եւ արդյունքները, Հայաստանի միջազգային առեւտրային արտոնյալ ռեժիմները, տնտեսական եւ գործարար միջավայրի հնարավորություններն ու գրավչությունը, ինչպես նաեւ ներդրումային ծրագրերը»,- ասել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկուստեք խրախուսել գործարարների միջեւ կապերի խորացումը եւ բազմակողմանի զարգացումը, իսկ մոտ ապագայում կազմակերպել շվեդ գործարարների այց Հայաստան եւ գործարար համաժողով Երեւանում: Ֆորումին մասնակցել են Շվեդիայի արտգործնախարարության, Առեւտրի հանձնաժողովի, Շվեդիա-Ռուսաստան առեւտրաարդյունաբերական պալատի եւ «Բիզնես Շվեդիա» կառույցի ներկայացուցիչներ: Tweet Դիտում՝ 2857