Մարտի 8-ի առթիվ չորս օր կլինի ոչ աշխատանքային

18.02.2016 | 12:16 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարությունն այսօր որոշում է ընդունել 2016թ. մարտի 7-ի աշխատանքային օրը տեղափոխել 2016թ. մարտի 12-ին` շաբաթ օրը:

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանի փոխանցմամբ՝ աշխատանքային օրերի փոփոխությունը կապված է Կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի հետ:

Այսպիսով, մարտի 5-ը, 6-ը, 7-ը եւ 8-ը կլինեն հանգստյան օրեր:

Դիտում՝ 19564

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW