Առէկսիմբանկը սկսել է վճարումներ ընդունել TelCell տերմինալների միջոցով

18.02.2016 | 09:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խմբի հաճախորդներն այսուհետ կարող են բանկային գործառնություններ իրականացնել նաեւ Telcell համակարգի վճարային տերմինալների միջոցով:

Բանկում նշել են, որ հաճախորդները հնարավորություն կունենան մարել իրենց վարկերը, ինչպես նաեւ համալրել քարտային կամ բանկային հաշիվը առցանց` առանց բանկ հաճախելու անհրաժեշտության եւ անկախ իրենց աշխատանքային ռեժիմից:

«Առէկսիմբանկը մշտապես կիրառում է բանկային ծառայությունների զարգացման հաճախորդամետ եւ նորարար մեթոդներ: Telcell ընկերության հետ համագործակցությունը եւս մի քայլ է այդ ուղղությամբ: Telcell վճարային տերմինալը հանդիսանում է դրամական միջոցների ընդունման ավտոմատացված կապուղի`որպես ծախսատար դրամարկղային հանգույցների եւ կանխիկի ընդունման հնարավորությամբ բանկոմատների այլընտրանքային տարբերակ»,- ասված է հաղորդագրությունում:

Դիտում՝ 9544

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW