ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանության է արժանացրել «Գովազդի մասին ՀՀ օրենքում» փոփոխություն եւ լրացում կատարելու մասին նախագիծը, որի համաձայն՝ օրենքում տեղ կգտնի նաեւ սոցիալական գովազդը:Ըստ առաջարկի՝ օրենքում սոցիալական գովազդը կբնորոշվի որոպես առեւտրային բնույթ չկրող՝ մարդու իրավունքներին եւ պարտականություններին, բնակչության առողջության պահպանման, ինչպես նաեւ առողջ ապրելակերպի եւ սոցիալական պաշտպանության, կամավորության, բնության պահպանության, հայրենասիրական դաստիարակության, մշակույթի պահպանման, տարածման ու զարգացման, աղետների դիմակայման, ազգային շահերի պաշտպանության եւ այլ բնագավառների վերաբերյալ տեղեկատվություն:Նույն օրենքում կատարվող մեկ այլ փոփոխության համաձայն՝ զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային եւ տպագիր միջոցներում, տրանսպորտում գովազդ տարածող գովազդակիրը պարտավոր է սոցիալական գովազդների համար առաջնահերթ տրամադրել գովազդին հատկացվող տարեկան եթերային ժամանակի (տպագրական մակերեսի) ոչ պակաս, քան 5 տոկոսը: Իսկ արտաքին գովազդ տարածող գովազդակիրը կազատվի արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության յուրաքանչյուր քառակուսի մետրի համար սահմանված տուրքից, եթե արտաքին գովազդ տարածելու տեխնիկական միջոցներով տեղաբաշխել եւ տարածել է սոցիալական գովազդ: Սոցիալական գովազդի պատվեր կարող է կատարել ցանկացած իրավաբանական կամ ֆիզիկական անձ:ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարեւորել է առաջարկվող փոփոխությունն ու նեշել, որ պետք է հետամուտ լինել ԱԺ-ի կողմից դրա հնարավորինս շուտ ընդունմանը: Tweet Դիտում՝ 4619