«Լիդիան»-ը հայտարարել է IFC-ից $40 մլն ֆինանսավորման առաջարկի մասին

11.02.2016 | 12:09 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Գեոթիմ» ՓԲԸ 100% բաժնետեր «Լիդիան ինթերնեյշնլ լիմիթիդը» հայտարարել է, որ Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) առաջարկել է Ամուլսարի շինարարության ֆինանսավորման համար ներդնել $40 մլն, ինչպես հայտարարել էր ընկերությունը 2015թ. դեկտեմբերի 1-ին:
 
IFC-ի մասնակցությունը կարող է ներառել Orion Mine Finance (Orion) եւ Resource Capital Fund VI L.P-ի (RCF) կողմից ընկերության  $80 մլն-ի բաժնետոմսերի ուղղակի վաճառքի եւ $25 մլն բաժնետոմսերի հանրային վաճառքի առաջարկության նկատմամբ իր նախապատվության իրավունքի ամբողջական կամ մասնակի իրականացում, ինչպես նաեւ  Orion-ի եւ RCF-ի կողմից իրականացվող սթրիմինգի, վարկավորման եւ գերածախսի ֆինանսավորման մեջ մասնակցություն:
 
IFC-ն ընկերության բաժնետեր է 2007-ից եւ այս պահին տնօրինում է ընկերության թողարկած բաժնետոմսերի մոտ 7.9%-ը:
 
«IFC-ն կարեւոր բաժնետեր է «Լիդիանի» համար եւ երկար տարիներ եղել է ընկերության արժեքավոր գործընկերը: IFC-ն բարձր հեղինակություն ունեցող ներդրող է, որը հայտնի է իր կողմից ֆինանսավորվող ծրագրերի բնապահպանական եւ սոցիալական բարձրակարգ կառավարման մեջ մեծ ներդրմամբ: Ուրախ ենք, որ IFC-ն, Orion-ի եւ RCF-ի հետ միասին տրամադրելու են ֆիանանսական եւ այլ աջակցություն ընկերությանը Ամուլսարի ծրագրի զարգացման համար»,- ասել է «Լիդիան Ինթերնեյշնլի» գլխավոր գործադիր տնօրեն եւ նախագահ Հովարդ Սթիվենսոնը:
 
IFC-ի առաջարկած ներդրումը կարող է իրականացվել որոշակի պայմաններով, այդ թվում՝ IFC-ի տնօրենների խորհրդի կողմից հաստատումից հետո՝ տեղեկատվության հրապարակումից հետո նախատեսված 60-օրյա ժամկետում եւ որոշակի համաձայնությունների իրագործումից հետո:

Բոլոր պայմանների կատարման դեպքում գործարքի ավարտը նախատեսվում է 2016թ. հունիսի վերջին:
 

Դիտում՝ 11537
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW