Մարզահամերգային համալիրի վաճառքը չեղյալ է հայտարարվել

11.02.2016 | 11:59 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ կառավարությունն այսօր հաստատել է որոշման նախագիծ, որով չեղարկվել է «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ը լուծարելու մասին 2015թ. օգոստոսին կայացրած որոշումը:

ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանի փոխանցմամբ՝  որոշումը պայմանավորված է նրանով, որ «ՆՏԱԱ ինվեստմենտ գրուպ» ՍՊԸ-ն օտարված պետական սեփականություն հանդիսացող գույքի դիմաց  վճարումները սահմանված ժամկետներում չի իրականացրել:

Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ 10-օրյա ժամկետում, ՊՆ-ն պետք է լուծի  «ՆՏԱԱ ինվեստմենտ գրուպ» ՍՊԸ-ի հետ 2015թ. սեպտեմբերի 1-ին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ հանձնարարել է պատրաստել նախագիծ, որով համալիրի բաժնետոմսերի կառավարումը ՊՆ-ից կփոխանցվի Պետական գույքի կառավարման վարչությանը:

Հիշեցնենք, որ Մարզահամերգային համալիրը, որ 2014թ. օգոստոսին հանձնվել էր ՊՆ-ին, մեկ տարի անց $30 մլն-ին համարժեք դրամով վաճառվել էր «ՆՏԱԱ ինվեստմենտ գրուպ» ՍՊԸ-ին:  

Դիտում՝ 5820

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW