ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի որոշմամբ գրանցվել է Ինեկոբանկի 11 նոր մասճայուղ:Ինչպես հաղորդում է ՀՀ ԿԲ պաշտոնական կայքը, մասնավորապես, գրանցվել են Ինեկոբանկի «Տերյան», «Մալաթիա 2», «Նոր Նորք 2», «Մաշտոց», «Շենգավիթ 2», «Կոմիտաս», «Աջափնյակ», «Արտաշատ 2», «Արմավիր 2», «Գյումրի 2», «Վանաձոր 2» մասնաճյուղերը: Հիշեցնենք, որ անցած տարվա վերջին՝ 2015թ. դեկտեմբերի 10-ին, Ինեկոբանկը հայտարարեց «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ-ի՝ Պրոկրեդիտ միջազգային հոլդինգին պատկանող բաժնետոմսերի 100%-ի գնման մասին: Ինեկոբանկում, մեկնաբանելով նոր մասնաճյուղերի գրանցումը, Banks.am-ին հայտնել են, որ ՊրոԿրեդիտի Բանկի մասնաճյուղերի նույն հասցեներում գրանցվել են Ինեկոբանկի մասնաճյուղերը: Բանկում նշել են, որ այս քայլը նպատակ ունի զերծ պահել ՊրոԿրեդիտ Բանկի հաճախորդներին՝ բանկերի ինտեգրման գործընթացում ծագող հնարավոր անհարմարություններից: Tweet Դիտում՝ 15074