«Ինեկոբանկ» ՓԲԸ-ն՝ որպես «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ-ի նոր սեփականատեր, հանդես է եկել պարզաբանմամբ՝ ՀՀ Ազգային ժողովում հնչած՝ «ՊրոԿրեդիտ բանկը փակելու եւ հարյուրավոր մարդկանց դուրս թողնելու» հայտարարության կապակցությամբ:«2015թ. դեկտեմբեր ամսին «Ինեկոբանկ» ՓԲԸ-ն ձեռք է բերել «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ-ի՝ ՊրոԿրեդիտ Միջազգային Հոլդինգին պատկանող բաժնետոմսերի 100%-ը: Այդ գործարքի հիմքում ընկած է եղել ոչ թե «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ-ի կամ ՊրոԿրեդիտ միջազգային Հոլդինգի անկարողությունը՝ համապատասխանելու ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված պահանջներին, այլշուկայական դիրքերի ամրապնդման եւ զարգացման նոր հնարավորությունների ստեղծման տեսլականը:ՀՀ բանկային ոլորտի երկու խոշոր ներկայացուցիչների միավորման առաջին իսկ արդյունքը եղավ Միկրո եւ ՓՄՁ ոլորտում շուկայի բացարձակ առաջատարի դիրքը զբաղեցնելը, ինչը հիմք ստեղծեց մատուցվող ծառայությունների որակն էականորեն բարելավելու համար»,- նշված է Ինեկոբանկի տարածած հաղորդագրությունում:Բանկում ընդգծել են, որ միավորման գործարքի կայացման կարեւոր նախադրյալներից էր երկու բանկերում կորպորատիվ կառավարման մշակույթների նմանությունը եւ արհեստավարժ թիմերի առկայությունը, որոնք, ըստ էության, կարելի է համարել «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի կողմից ձեռք բերված ամենակարեւոր ակտիվները: «Հարկ ենք համարում ընդգծել, որ բիզնես միջավայրում նմանատիպ գործարքներին հաջորդում են միավորվող ընկերությունների ինտեգրման գործընթացներ, մասնավորապես՝ ընկերությունների ռեսուրսների ինտեգրում՝ հաշվի առնելով բիզնեսի ծավալների մեծացումը եւ զարգացման հնարավորությունները:Այդ գործընթացներն արդեն ընթանում են, եւ մենք վստահ ենք, որ դրանց ավարտին մենք կունենանք ավելի ուժեղ բանկ, որն իր էական ներդրումը կունենա ՀՀ տնտեսության զարգացման գործում»,- վստահեցրել են բանկում: Tweet Դիտում՝ 11902