ՎՏԲ-Հայաստան Բանկը եւ MasterCard միջազգային վճարային համակարգն ամփոփել են «Մեկնում ենք Ռիո» մարքետինգային ակցիայի արդյունքները: «Մեկնում ենք Ռիո» արշավը կազմակերպվել էր ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից թողարկվող Cirrus/Maestro եւ MasterCard քարտապանների միջեւ: Այն հաճախորդները, որոնք 2015թ. սեպտեմբերի 20-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում Հայաստանում եւ արտերկրում քարտի միջոցով կատարել էին 300 000 դրամ եւ ավելի գումարի չափով գնումներ (այդ թվում` ինտերնետային գնումները), ավտոմատ կերպով մասնակցում էին ակցիային:Մրցանակների խաղարկությունը կայացել է փետրվարի 2-ին՝ ժամը 18:50-ին, «Կենտրոն» հեռուստաընկերության ուղիղ եթերում: Հաղթողներն ընտրվել են անվանական քարտերի պատահական խաղարկության միջոցով: Խաղարկվել է 5 կոմպլեկտ սմարթ ժամացույց, որոնց հաղթողներ են դարձել Գեորգի Շամյանը, Աննա Առաքելյանը, Արմեն Նանյանը, Դավիթ Ժամագործյանը եւ Վահե Գրիգորյանը: Գլխավոր մրցանակի հաղթող է ճանաչվել Դմիտրի Ատբաշյանը, որին տրվել է ուղեգիր՝ 2 անձի համար, դեպի Ռիո դե Ժանեյրո` մասնակցելու 2016թ. կայանալիք Կարնավալին:«Մեկնում ենք Ռիո» խթանող մարքեթինգային արշավն ուղղված էր ՎՏԲ-Հայաստան Բանկի MasterCard քարտերի միջոցով անկանխիկ վճարումների ծավալների մեծացմանը եւ Հայաստանի սպառողների՝ MasterCard քարտերի միջոցով անկանխիկ վճարումների հարմարավետության եւ ֆունկցիոնալության վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացմանը: Tweet Դիտում՝ 10752