2015-ին թռիչքների հաճախականությունն ու ուղեւորահոսքն աճել են

03.02.2016 | 18:05 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն այսօր ասել է, որ «Բաց երկնքի» քաղաքականության իրականացման համար 2015թ. վերանայվել է ոլորտը կարգավորող իրավական դաշտը:

Նախարարը նշել է, որ 2014-2015 թթ. Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հետ համատեղ վարվել են բանակցություններ՝ մի շարք միջկառավարական համաձայնագրեր վերանայելու եւ գործող սահմանափակումները վերացնելու համար:

«Մասնավորապես, բանակցել ենք 26 պետության հետ, որոնցից 14-ի դեպքում (Ավստրիա, ՌԴ, Իրան, Իսպանիա, Թուրքմենստան, Կատար, Լեհաստան, Նիդեռլանդներ, Քուվեյթ, Հունաստան, Լյուքսեմբուրգ, Հորդանան, Իսլանդիա, Շվեյցարիա) քաղաքացիական ավիացիայի ոլորտն ազատականացվել է: Մնացած 12-ի հետ բանակցային գարծընթացը դեռ շարունակվում է: Նախարարը նշել է, որ փոխադարձաբար օդի 5-րդ ազատության իրավունք է տրվել 6 պետության՝ Թուրքմենստան, Կատար, Քուվեյթ, Հունաստան, Լյուքսեմբուրգ, Իսլանդիա»,- ասել է նախարարը:

Կարեն Ճշմարիտյանը նշել է, որ անցած տարի բանակցություններ են վարվել 30 ավիաընկերության հետ, որի արդյունքում շուկա են մուտք գործել նոր ու վերադարձել նախկին սպասարկողներ:

«2015թ.,  2013թ. համեմատ, թռիչքների հաճախականությունն աճել է 3%-ով, իսկ ուղեւորահոսքը՝ 11%-ով: 2015թ. դեկտեմբերի տվյալներով՝ դեպի Երեւան կանոնավոր չվերթ է իրականացնում 21 ավիաընկերություն»,- ասել է նախարարրը:

Կարեն Ճշմարիտյանն անդրադարձել է «Էյր Արմենիա»-ի վերադարձի մասին լուրերին՝ նշելով, որ նախարարությունը թույլտվության դիմում չի ստացել եւ տեղյակ չէ, թե ովքեր են բաժնետերերը:
 

Դիտում՝ 3321
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW